Մայաների Նոհմուլ բուրգերի համալիրի տարածքի 3000 տարեկան բուրգը շինարարները սկսել են քանդել, որպեսզի քարերն օգտագործեն ճանապարհը վերակառուցելու համար: Բելիզի իշխանությունները միայն մեկ շաբաթ հետո են տեղեկացել կատարված բարբարոսության մասին: Թեպետ հիմա այդ տարածքը մասնավոր սեփականություն է, բայց մեքսիկական օրենքներով պետությունը պահպանում է ցանկացած շինություն, որ կառուցվել է նախքան իսպանացիների ներխուժումը: Հնէաբանների տվյալներով` բուրգի պատի մի մասը փլվել է, վնասվել է դամբարանի մուտքը: Ճանապարհաշինարարները ոչ մի մեկնաբանություն չեն տվել իրենց վարմունքին: Բելիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, դեռևս քննարկվում է քրեական գործ հարուցելու հավանականությունը: